
Սպիտակ տունն արտաքսում է ռուս դիվանագետներին
Ամերիկայի Միացյալ Նահանգները 60 ռուս դիվանագետներին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի վերջիններս լքեն երկիրը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: ԱՄՆ-ի այս որոշումը պայմանավորված է նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և իր դստեր թունավորման հանգամանքով:
«Մենք նախկինի պես պատրաստ ենք աշխատել ՌԴ հետ, բայց միայն՝ երբ նա վերանայի իր պահվածքը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ այս թեման չի քննարկվել: «Սա որոշում է, որում ի սկզբանե ներգրավված է եղել ԱՄՆ նախագահը, որոշում է, որը Թրամփն անձամբ է ընդունել»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան դեռևս Վաշինգտոնից ռուս դիվանագետների արտաքսման մտադրության մասին պաշտոնական հայտարարություններ չեն ստացել: Նա նաև նշել էր, որ ցանկացած նման դեպքում կաշխատի փոխադարձության սկզբունքը, այն է՝ համարժեք պատասխան կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին