Բրիտանուհին իր վրա «սննդային» փորձարկում է արել
Մեծ Բրիտանիայի բնակչուհին մեկ շաբաթ շարունակ սնունդի վրա ծախսել է մեկ ֆունտ ստերլինգ (մոտ մեկուկես դոլար): Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Քեյթի Թիմմսը առավոտյան ուտում էր ջրով բացված վարսակի փաթիլներ, այնտեղ ավելացնում էր մի քիչ մուրաբա, որպեսզի քաղցրացնի ուտեստը, կամ ուտում էր մուրաբայով և տանձով երկու տոստ:
Քեյթին ճաշի ժամանակ փաթեթավորված ապուր էր ուտում՝ հացով կամ սարդինայով տոստով, ընթրիքին ուտում էր տոմատի մածուկով մակարոն և կարտոֆիլով և մսի քիչ քանակությամբ կոտլետ: Երբեմն նա ընթրիքի մեջ ավելացնում էր լոբի և մոցարելլա պանիր:
Աղջիկը պահպանել է փորձի պայմանները, սակայն նշել է, որ հեշտ չէր դիմանալը: «Առաջին օրը ես արթնացա՝ եփած ձու ուտելու անհագ ցանկությամբ, սակայն դրա փոխարեն ստիպված էի վարսակի փաթիլներ ուտել»,- դժգոհեց նա: Թիմմսը նշել է, որ ավելի դժվար էր դիմանում ընթրիքին, քանի որ ինքը սովոր է մսային ուտեստներին:
Աղջիկը որոշել է այս փորձարկումն անել այն բանից հետո, երբ իմացել է, որ միջին բրիտանացին շաբաթական իր սնունդի վրա ծախսում է 81 ֆունտ ստերլինգ: Նա ակցիայով մթերքներ չի գնել, քանի որ համարել է, որ «օրվա մեջ սնունդի վրա մեկ ֆունտ ստերլինգ ծախսող անձը դա չի կարող գնել»: Թիմմսը նշել է, որ այս փորձարկումը իրեն թույլ է տվել գիտակցել, որ ուտելիքը նախապես չպատրաստելը, այլ գնելը շքեղություն է, իսկ օրը 1 ֆունտ ստերլինգի սնվելով ապրելը «դժվար է, բայց հնարավոր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին