Եվրոպայի առաջնություն. մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո
Բաթումում կայացել են Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները: 8-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկը, Իսրայելը ներկայացնող Թամիր Նաբաթին և Անգլիայի ներկայացուցիչներ Ջոնս Գավեյանը և Լյուկ Մաքշեյնը, վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 6 շախմատիստ 6-ական միավորով կիսում են 5-10-րդ հորիզոնականները: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր:
«Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող են հանդես գալիս նաև պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարսգայնը: Բացի առաջին տուրի մրցակցից՝ Հակոբյանի բոլոր հակառակորդները զգալիորեն գերազանցել են նրան գործակցով, սակայն մեր շախմատիստը չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 5 միավոր և այս պահին շուրջ 17 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Աննա Սարգսյանը, ինչպես և Հակոբյանը, բացառությամբ մեկ մրցակցի, խաղացել է իրեն գործակցով զգալիորեն գերազանցող շախմատիստների հետ, վաստակել է 3.5 միավոր և զգալիորեն՝ 50 կետով, բարելավում է իր անհատական վարկանիշը»,- հայտնում են ֆեդերացիայից։
Հարակից հրապարակումներ`
- 3 շախմատիստ գլխավորում են Եվրոպայի առաջնության աղյուսակը
- Բաթումում այսօր մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը