Մեկ ամսում Արևելյան Գուտայից դուրս է եկել ավելի քան 122 հազար մարդ
Արևելյան Գուտայում հումանիտար դադարների սկզբից շրջանը լքել է ավելի քանի 122 հազար մարդ։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամատրող կողմերի հաշտեցման կենտրոնը։
Մարտի 27-ին Էլ-Վաֆիդինի հումանիտար միջանցքով կազմակերպվել է 1,6 հազար խաղաղ բնակիչների դուրսբերումը։ Կենտրոնը տաք կերակուր է տրամադրել փախստականների համար և տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն։
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2401 բանաձև է ընդունել՝ կոչ անելով վերջ տալ Սիրիայում ռազմական գործողություններին: Սրա հիման վրա Արևելյան Գուտայում Ռուսաստանի նախաձեռնությամբ փետրվարի 27-ից մեկնարկել է քաղաքացիներին և զինյալներին ազատ արձակելու ամենօրյա հումանիտար ընդմիջում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան