Գեղարքունիքում վթարի հետևանքով երեխա է մահացել
Այսօր՝ ժամը 16:15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ուղևոր՝ 2010 թ. ծնված Հ. Հ.-ը մահացել է տեղում, իսկ վարորդը՝ Գավառի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: