Մենք արթնանում ենք որպես լյուքսեմբուրգցի, կարդում ենք գերմաներեն, խոսում ֆրանսերեն կամ անգլերեն. Ժան Ասելբորն
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի՝ Հայաստան կատարած այցելությունը լավ հնարավորություն է՝ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկումները շարունակելու: Այս մասին մարտի 27-ին Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ժան Ասելբորնը Հայաստան իր այցելությունը սկսել է Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով:
«Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել մեր բարձր գնահատականը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ, ինչը մասնավորապես արտահայտվեց 2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ինչպես նաև կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակական սատարմամբ»,- ասաց նա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ կապերի զարգացման հարցերին: Հաշվի առնելով Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում` Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ կարևոր կլինի կազմակերպել գործարար համաժողովներ` խթանելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները:
Նախարարների հանդիպման օրակարգում են եղել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ երկուստեք ընդգծվել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարևորությունը: ԵՄ հիմնադիր անդամ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորություններին, անդրադարձ է կատարվել միջխորհրդանական կապերին, օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի գործունեությանը։ «Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը»,- ասաց Նալբանդյանը:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նշեց, որ արդեն երրորդ անգամ է՝ Հայաստանում է: Նա ասաց, որ թե իր, թե պատվիրակության համար շատ կարևոր է լինել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: «Մենք՝ դիվանագետներս, պետք է ամեն ինչ անենք, որ նման բաներ չկրկնվեն: Կարծում եմ՝ այս տարի շատ կարևոր տարի է լինելու Հայաստանի համար, ես տեղյակ եմ՝ Երևանն արդեն 2800-ամյա պատմություն ունի, երկրորդը՝ Ձեր անկախության հարյուրամյակը պետք է նշեք, երրորդը Մադագասկարում մեր մղած ճակատամարտի արդյունքն է, որի շնորհիվ Հայաստանն ընտրվեց որպես գագաթնաժողովի մայրաքաղաք»,- ասաց նա:
Ասելբորնը նշեց՝ հայտնի է, որ ֆրանսերենը Լյուքսեմբուրգի պաշտոնական լեզուներից մեկն է. իրենք սսհմանադրությամբ երեք լեզու ունեն՝ լյուքսեմբուրգերեն, որը «շատ գաղտնի» լեզու է: ԱԳ նախարարն ասաց, որ իրենց երկրի բնակիչների 47 տոկոսը, ովքեր ապրում են ու աշխատում են այդտեղ, լյուքսեմբուրգցի չեն, պորտուգալերեն են խոսում կամ այլ լեզվով: Ֆրանսերենը Լյուքսեմբուրգի պաշտոնական լեզուներից մեկն է, որովհետև, Ասելբորնի խոսքով, լյուքսեմբուրգերեն մի քիչ դժվար է փաստաթուղթ ձևակերպել:
«Մենք խոսում ենք, բայց գրավոր լեզվում դժվարություններ կան, թերթերը գերմաներեն են: Մենք արթնանում ենք որպես լյուքսեմբուրգցի, կարդում ենք գերմաներեն, իսկ աշխատանքի ենք գնում, խոսում ֆրանսերեն կամ անգլերեն, այսինքն՝ ճկուն ենք, սակայն մեկ լեզու կա, որ ի բնե լյուքսեմբուրգցիների լեզուն է»,- ասաց նա:
Խոսելով տնտեսական հաչաբերություններից՝ Ասելբորնը նշեց, որ Հայաստանն ու Լյուքսեմբուրգը շատ հնարավորություններ ունեն այն զարգացնելու, մասնավորապես՝ խոսքը նաև կրկնակի հարկումներից խուսափելու մասին է: ԱԳ նախարարն ասաց՝ Լյուքսեմբուրգը երկիր է, որտեղ կան ներդրումային ֆոնդեր, այս առումով իրենք մոլորակի երկրորդ պետությունն են, կարելի է ասել՝ աստղաբաշխական գումարներ են ներդրվում:
Նա կատակով նշեց՝ այս գումարը իրենց չի պատկանում, հակառակ դեպքում կարող էին «բաժին հանել»:
«Հայաստանը մի երկիր է, որը բարձր ենք գնահատում, և ուրախ ենք, որ կարողացանք գտնել համագործակցության այս ձևաչափը, ձևաչափ, որը հատուկ Հայաստանի համար է: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լյուքսեմբուրգը և ողջ ԵՄ-ն սատարում են ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնություններին: Կարծում եմ՝ կգա այն օրը, երբ այս ձևաչափում կգտնվի սառեցված հակ..
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան