Առանց սերտիֆիկատի խաղալիք չգնել Լևոն Խալիկյան
«Մենք միշտ հորդորում ենք չգնել առանց սերտիֆիկատի խաղալիք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։
Նա շեշտեց, որ վաճառողը պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատը, հակառակ դեպքում հաճախորդը պետք է հրաժարվի գնել խաղալիքը։
«Նախորդ տարի վտանգավոր խաղալիքներ չեն հայտնաբերվել, միայն դեպքեր են եղել, երբ սերտֆիկատ չեն ունեցել կամ առանց հայերեն մակնշման են եղել»,- ասաց Խալիկյանը։
ՇՎՏՄ նախագահը հայտնեց, որ վերջին անգամ վտանգավոր խաղալիքներ հայտնաբերվել են շուրջ հինգ տարի առաջ, որոնց փորձանմուշը ուղարկվել է լաբորատորիա, պատասխանները եկել են բացասական, այսինքն խաղալիքները եղել են անթույլատրելի երեխաների համար։
Ինչ վերաբերում է սերտիֆիկատի նկատմամբ անվստահության հարցին՝ Խալիկյանն ասաց, որ դա իրենց ոլորտին չի առնչվում. «Մենք իրավունք ունենք վերահսկել սերտիֆիկացված է, թե ոչ, ում կողմից է արված»։
Հարակից հրապարակումներ`
- Խալիկյան. Ստուգված բոլոր գազալցակայաններում հայտնաբերվել են խախտումներ
- Խաղալիքների շուկան՝ Հայաստանի ամենառիսկային ոլորտներից մեկը
- 2017թ-ին խաղալիքներ ներմուծած 76 տնտեսվարող սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում