Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական կենսաթոշակի
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական կենսաթոշակի:
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, գործընկերներ. տեղեկացնեմ, որ այսօրվանից անցել եմ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Քրեակատարողական ծառայությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար այսուհետ կարող եք զանգահարել 060 473698 հեռախոսահամարով: Շնորհակալ եմ յոթամյա համագործակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: