16:15 27/03/2018

Որ պետություններն ու քանի ռուս դիվանագետի են արտաքսում իրենց երկրներից

«Սա պատմության մեջ ռուս հետախուզության ծառայությունների ներկայացուցիչների ամենամասշտաբային կոլեկտիվ արտաքսումն է»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Ի պատասխան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի, թունավորման, որում մեղադրվում է Ռուսաստանի կառավարությունը, 23 պետություն որոշում է կայացրել արտաքսել ռուս դիվանագետներին իրենց երկրներից։ 23 երկրներից 16-ը ԵՄ անդամներն են, ԱՄՆ-ը, Կանադան, Ուկրաինան, Նորվեգիան ու Ալբանիան։ Այս երկրների համաձայնեցված գործողությունները, որպես համերաշխության նշան, մեծ հաղթանակ է Բրիտանիայի համար։

Այսպես, Մեծ Բրիտանիան արդեն արտաքսել է 23 ռուս դիվանագետների, որին ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը ևս իր երկրից արտաքսեց նույն թվով բրիտանացի դիվանագետների։

Եվրոպական միության անդամ երկրներ
Խորվաթիա․ Վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարեց, որ երկրից կարտաքսցվի  1 դիվանագետ։

Չեխիա․ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսն ու ԱԳ նախարարը հայտարարեցին, որ արտաքսում են 3 ռուս դիվանագետի։

Դանիա․ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2 դիվանագետ կարտաքսվի։ «Մենք ուս-ուսի կանգնած ենք Բրիտանիայի հետ ու բացահայտորեն Ոչ ենք ասում Ռուսաստանին, երբ այն սպառնում է ու ձգտում ստվերել արևմտյան արժեքներն ու կանոնը՝ հիմնված միջազգային կարգերի վրա»,-ասել է ԱԳ նախարար Անդերս Սամուելսոնը։

Էստոնիա․ ԱԳ նախարարը հայտնել է, որ երկրից վտարվում է 1 դիվանագետ։

Ֆինլանդիա․ ԱԳ նախարարությունը հայտնել է 1 դիվանագետի արտաքսման մասին։

Ֆրանսիա․ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է 4 դիվանագետների արտաքսման մասին, ովքեր պետք է երկրիրը լքեն 1 շաբաթվա ընթացքում։ Դրիանը նշել է, որ  Սոլսբերիում տեղի ունեցածը «լուրջ սպառնալիք է մեր կոլեկտիվ անվտանգության համար» և որ Ֆրանսիան գործում է «ի համերաշխություն բրիտանացի գործընկերների հետ»։

Գերմանիա․ԱԳ նախարարը հայտնել է 4 դիվանագետների արտաքսման մասին։ «ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ համագործակցության արդյունքում Գերմանիան որոշել է խնդրել 4 ռուս դիվանագետների լքել Գերմանիան 7 օրվա ընթացքում»,-ասվել է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Հունգարիա․ ԱԳՆ-ն հայտարարել է 1 դիվանագետի արտաքսման մասին՝ նշելով, որ այդ դիվանագետը նաև իրականացրել է հետախուզական գործունեություն։

Իտալիա․ ԱԳՆ-ն հայտնել է 2 ռուս դիվանագետի արտաքսման մասին՝ «որպես համերաշխություն Մեծ Բրիտանիային՝ համաձայնեցված ԵՄ և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ»։

Լատվիա․ ԱԳՆ-ն հայտնել է 1 դիվանագետի և 1 քաղաքացու արտաքսման մասին, ով ղեկավարում է Ռիգայում ռուսական մասնավոր ընկերությունը։

ԼիտվաԱԳ նախարար Լինաս Լինկևիչյուսը հայտնել է 3 դիվանագետի արտաքսման մասին՝ «ի համերաշխություն Մեծ Բրիտանիային՝ կապված Սոլսբերիում տեղի ունեցածի հետ»։ Լիտվան նաև պատժամիջոցներ կկիրառի ևս 21 անձանց ու կարգելի 23 մարդու մուտքը երկիր։

Նիդերլանդներ․ Վարչապետ Մարկ Ռուտեն հայտարարել է 2 դիվանագետի արտաքսման մասին՝ նշելով, որ քիմիական զենքն անթույլատրելի է։

Լեհաստան․ ԱԳՆ-ն հայտնել է, որ կարտաքսի 4 դիվանագետի ու նշել, որ հարձակումը ցույց տվեց, որ «նման սպառնալիքն առկա է ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների յուրաքանչյուր տարածքում ու քաղաքացիների նկատմամբ»։

Ռումինիա․ ԱԳՆ-ն հայտնել է 1 դիվանագետի արտաքսման մասին։

Իսպանիա․ԱԳՆ-ն հայտնել է 2 դիվանագետի արտաքսման մասին՝ կրկին նշելով, որ «Սոլսբերիի հարձակումը ծայրահեղ լուրջ զարգացում է ու վտանգ է ներկայացնում ընդհանուր անվտանգությանն ու միջազգային իրավունքին»։

Շվեդիա․ԱԳՆ-ն նշել է 1 դիվանագետի արտաքսման մասին։

ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ
Ալբանիա․ ԱԳՆ-ն հայտնել է 2 ռուս դիվանագետի արտաքսման մասին՝ նշելով, որ նրանց գործունեությունը չի համապատասխանել դիվանագիտական կարգավիճակին։

Մակեդոնիա․ Երկրից արտաքսվում է 1 դիվանագետի։

Ավստրալիա․Կառավարության հայտարարության մեջ ասվում է 2 դիվանագետի արտաքսման մասին՝ «իրենց կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»։

Կանադա․Օտտավան հայտնել է 4 ռուս դիվանագետների արտաքսման մասին, ովքեր հնարավոր է հետախույզներ են «կամ անհատներ, ովքեր օգտագործել են իրենց դիվանագիտական կագավիճակը՝ խաթարել Կանադայի անվտանգությունը կամ միջամտել մեր ժողովրդավարությանը»։ Կանադան նաև մերժել է ՌԴ անձնակազմը ևս 3-ով համալրելու դիմումները։

Նորվեգիա․ ԱԳՆ-ն հայտնել է 1 ռուս դիվանագետի արտաքսման մասին։ ԱԳ նախարարը նշել է, որ «Սոլսբերիի հարձակումը լուրջ հարց է ու պետք է հետևանքներ ունենա»։
Ուկրաինա․ Նախագահ Պորոշենկոն հայտարարել է 13 ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ նշելով, որ «Ռուսաստանը կրկին վերահաստատեց իր արհամարհական վերաբերմունքը անկախ երկրների ինքնավարության ու մարդկային կյանքի արժեքի նկատմամբ»։

ԱՄՆ․ Սպիտակ տունը հայտնել է 60 ռուս դիվանագետների արտաքսման մասին, ովքեր, ըստ էության, հետախույզներ են ու նաև հայտարարել Սիեթլում ՌԴ հյուպատոսության փակման մասին։ Արտաքսվող 60 դիվանագետներից 48-ն աշխատում են Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունում, 12-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում։

Այսպես, որպես համերաշխության նշան՝ Մեծ Բրիտանիային են միացել ևս 23 երկիր ու ընդհանուր առմամբ արտաքսել 140 դիվանագետի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի խոսքոից՝ կից գրելով․ «Արդարության բանաձևը՝ Աստծուց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}