Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
Ինչպես գրել հոդված հարց-պատասխաններով, եթե պատասխանները հարցերի հետ կապ չունեն: Սա ամենամեծ հարցն է, որ կա գործադիրի հետ աշխատել փորձող լրագրողի մոտ:
Արդեն որերորդ դեպքն է, որ, լինի առողջապահության նախարարություն, բնապահպանության, նույնիսկ՝ կրթության… իրար լեզու չենք հասկանում:
Մի դեպք է թերևս ուրախացնում՝ երբ վարչապետը առողջապահության նախարարին հարց տվեց, թե ինչպես կարող է դեղատոմսերի մասին օրենքը գործել ավելի շուտ, քան դրա հաստատումը ու… չստացավ նորմալ պատասխան: Այսինքն՝ նախարարը ասաց. «Դե կընդունենք, հիմա»:
Հա էլի: Օրեր այս կողմ, օրեր այն կողմ՝ ինչ տարբերություն: Այսպիսի առողջապահական տրամաբանություն և «կլասիկա»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Լոքյանին դեռ փետրվարին հարցեր էի ուղղել, պատասխանը եկել էր, բայց ես շարունակում էի կարդալ հարցերը ու կրկին՝ պատասխանները, փորձելով ճանապարհ հարթել մեկից մյուսը: Ինչևէ՝ հանձնվում եմ: Հրապարակում եմ հարցերը ու պատասխանները՝ ինչպես որ կան: Հարցերը՝ որպեսզի հնչեն, պատասխանները՝ որպես քաղվածք նախարարության ծրագրից:
Հարցեր. «Ըստ նախարարության կանոնադրական պարտավորությունների՝ նախարարությունը պիտի ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացումը և զարգացման համամասնությունը: Ակնհայտորեն ամբողջ ուշադրությունը՝ լինի դա բնակչության, թե կառավարության ուշադրությունը, կամ թե բնակչության թվի, թե դպրոցների, հիվանդանոցների, բուհերի քանակը, ... կենտրոնացած է Երևանում: Ու կրկին ակնհայտ է, որ մինչև Երևանը ինչ-որ կերպ փակ քաղաք չդառնա, մարզերի զարգացումը կրկին կմնա հարցականի տակ:
Ինչ կասեիք այս մասով:
Եվ երկրորդ՝ ամենակարևորը հայաստանցիներիս համար խաղաղությունն է, աշխատանքը, առողջությունը և երեխաների կրթությունը: Խաղաղությունը Ձեզնից կախված չէ, բայց աշխատանքի, առողջության ու կրթության հարցերը մնում են ցավագին սուր: Կան գյուղեր, որ զրկված են, կամ զրկվելու եզրին են թե դպրոցից, թե բուժական մասից: Այնպես որ՝ համամասնական զարգացման մասին խոսք չկա:
Չե՞ք գտնում, որ սրանք առաջնագույն այն հարցերն են, որ վաղուց պիտի լուծված լինեին, ոչ թե՝ գնալով վատթարանար վիճակը (դպրոց, հիվանդանոց,…)»:
Դե, ու պատասխանը՝ կլասիկայի ժանրով:
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին