Քաղաքական 13:18 27/03/2018 Հայաստան

Արա Սաղաթելյան. Բարդ տարածաշրջանում Հայաստանի համար ժողովրդավարությունը հիմնական ներուժն է

«Բարդ և հակասական տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության համար ժողովրդավարությունը հիմնական ներուժ է»: Այս մասին հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանում:

«Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվել են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, անցկացվել են անթերի խորհրդարանական ընտրություններ և շուտով անցում կկատարվի ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգին»,-ասել  է Արա Սաղաթելյանը:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի և Ազգային ժողովին են փոխանցվում լրացուցիչ գործառույթներ ու պատասխանատվություն:




Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմը բարեփոխվում է` նոր իրողությունների պայմաններում որակյալ և լիարժեք աշխատելու ու զարգանալու համար:

«Ասոցիացիային անդամակցությունը ճիշտ ժամանակին է: Մենք համոզված ենք, որ կունենանք մեր գործընկերների աջակցությունը, կկարողանանք ուսումնասիրել և կիրառել նրանց առաջատար փորձը, հատկապես խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և արհեստավարժ ժամանակակից վերլուծական ծառայության կայացման ու զարգացման հարցերում»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Հայաստանը պատրաստ է կիսել սեփական դրական փորձը՝ սկսած թվային փաստաթղթաշրջանառության ամբողջական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումից մինչև թափանցիկության ապահովման միջոցների ու օրենսդրական գործընթացում հանրության ներգրավվում:



«Զարգացման այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է մեր գործընկերների քաղաքական և փորձագիտական աջակցությունը, ովքեր հասկանում են մեր սկզբունքները և կիսում մեր արժեքային գերակայությունները»,-նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:
Նրա գնահատմամբ՝ այս աջակցությունը մեզ տալիս է անհրաժեշտ ազդակներ ազատությունների ամրապնդման և նոր բարեփոխումների իրականացման համար, որի հիմքում պառլամենտարիզմի և խորհրդարանների զարգացումն է:

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին նշել է, որ խորհրդարանների գլխավոր քարտուղարների կառույցն ամենահինն է աշխարհում, մի վայր է, որտեղ հանդիպում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են աշխատակազմի գործունեության համար, աջակցում են խորհրդարանականներին, կարող են հանդիպել իրենց գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարն ակտիվ մասնակցություն ունենա կառույցի գործունեությանը, որպեսզի նպաստավոր լինի անդամակցությունը: Վոյչեկ Սավիցկին ողջունել է Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունն Ասոցիացիային:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբն իր խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ իր համար հաճելի էր լինել Հայաստանի խորհրդարանում, հանդիպել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: Նա կարևորել է այն փաստը, որ Արա Սաղաթելյանն Ասոցիացիայի վարչության կազմում է:

«Հաճելի է, որ Հայաստանը դարձել է Ասոցիացիայի անդամ: Դա մեծ քայլ է միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար»,-ասել է Ֆիլիպ Շվաբը:







Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}