Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսություն է բացվում
Հայաստանում բացվում է Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսություն: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը: Նա տեղեկացրեց, որ Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսը պետք է լինի Սուրեն Զոհրաբյանը:
«Մենք դեռ դեսպանություն չունենք այս տարածաշրջանում, սակայն սա առաջին քայլն է: Ես կարծում եմ՝ մեր պատվո հյուպատոսը, որ կհաստատվի այսօր, շատ կարևոր գործառույթներ պետք է կատարի, և դա մեր շահերից է բխում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան