
Ավստրալիայի ԱԳՆ-ն պատրաստվում է բոյկոտել 2018 թ. աշխարհի գավաթը
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ մտադիր են հրաժարվել Ռուսաստան մեկնելուց՝ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին՝ Ավստրալիան ներկայացրել է մի շարք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նրանք, որոնք ներկայացվել են Ղրիմի անօրինական անջատումից հետո, դրանք վերանայվել և թարմացվել են։ Մենք պատժամիջոցների շարք ունենք Ռուսաստանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ», - «Գազետա.ռու»-ն մեջբերել է Բիշոփի խոսքերը։
Ավստրալիայի ԱԳՆ-ն նաև հաղորդել է բրիտանական իշխանություններին աջակցության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Տուսկը հայտարարել է ԵՄ 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին
- Լեհաստանը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը
- Արքայազներ Ուիլյամն ու Հարրին հրաժարվել են մասնակցել ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
- Ռուսաստանն արտաքսում է Մեծ Բրիտանիայի 23 դիվանագետների
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին