Արաբագետ. Կասկած չկա, որ Եգիպտոսն առաջիկա տարիներին շարունակելու է ղեկավարել գործող նախագահը
Մարտի 26-ից, մինչև 28-ն ավելի քան 95 մլն բնակչություն ունեցող Եգիպտոսի Արաբական Հանրապետության 57.788.138 ընտրողներ 13.706 ընտրատեղամասերում քվեարկելու են իրենց նախընտրած նախագահի թեկնածուի օգտին: Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեսյբուքյան էջում գրում է.
«Որևէ կասկած չկա, որ ամենմեծաթիվ բնակչություն ունեցող արաբական երկիրն առաջիկա 4 տարիներին շարունակելու է ղեկավարել գործող նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսին, եթե, իհարկե, արդեն հետընտրական տարիներին որևէ ֆորս-մաժորային իրավիճակ չստեղծվի, ինչի մասին, ի դեպ, կան որոշ կանխատեսումներ՝ պայմանավորված հատկապես սոցիալական բունտի հնարավորությամբ...»:
Նա հիշեցնում է, որ նախագահի ընտրություններում ալ-Սիսիի միակ հակառակորդը «ալ-Ղադ»(վաղը) կուսակցության առաջնորդ Մուսա Մուստաֆա Մուսան է, ով առաջադրվել էր դրա համար նախատեսված ժամկետի ավարտից ընդամենը 15 րոպե առաջ:
Եգիպտական ընդդիմությունը Մուսային գնահատում է՝ որպես գործող նախագահի խամաճիկը, իսկ առավել լուրջ հակառակորդ հանդիսացող Եգիպտոսի ԶՈՒ նախկին ԳՇ պետ Սամի Անանը ձերբակալվել էր դեռևս հունվարի 23-ին, երբ հայտարարել էր, որ ցանկանում է «ձեռնոց նետել» գործող նախագահին:
Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն ապրիլի 2-ին: