Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո, որտեղ «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է վեց տասնյակից ավելի մարդ:
Պուտինը ծաղիկներ է դրել հրդեհված շենքի մոտ, որից հետո զննել է այրված շենքը: Այնուհետև երկրի ղեկավարը խոսել է հրդեհի պատճառների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, դրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում: Մարդիկ, երեխաները եկել են հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին և այսքան երեխա ենք կորցնում՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,- ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:
Երկրի ղեկավարը հանձնարարել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկիին պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ, որոնց պատճառով նման ողբերգություն տեղի ունեցավ: «Առանց գումարի վկայական չես կարող ստանալ, իսկ փողի դիմաց ինչ ասես կստորագրեն», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, որից 8-ը, ըստ պաշտոնական տվյալների, երեխաներ են: Այս պահին, ըստ աղբյուրի, հիվանդանոցներում կա 13 վիրավոր, որոնց մեծ մասը տուժել են թունավոր գազից:
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)