Վիզաների ազատականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
Վիզաների ազատականացման հարցում ԵՄ-ն վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը: Նա նշեց՝ կա Բալկանյան երկրների օրինակը, որտեղ այն կիրառվեց, նաև Ուկրաինայի օրինակը:
Ասելբորնը նշեց՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, օրը կգա, և վիզաները կազատականացվեն: Նա ընդգծեց՝ Լյուքսեմբուրգը մշտապես դրական մոտեցում է ունեցել՝ ի նպաստ այն մարդկանց, որ ցանկանում են այցելել իրենց երկրները:
«Մենք որոշակի մտավախություն ունեցանք նաև, որոշ չափով արդարացված մտավախություն՝ Բալկանյան երկրների առնչությամբ, երբ մարդիկ վիզայի միջոցով գալիս էին և պահանջում միջազգային պաշտպանություն: Մենք կնքել ենք նաև ռեադմիսիայի մասին պայմանագիր: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, կարծում եմ՝ նախարարը շատ լավ գիտե, այսպիսի հարցերը մեկ օրում չեն իրականացվսւմ, այնուամենայնիվ ԵՄ-ն աջակցում է, և ի վերջո մենք կհասնենք սրան»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց՝ կոնկրետ ամսաթիվ չի կարող նշել, դա կախված է նաև Եվրահանձնաժողովից, որը պետք է գտնի շահառու բոլոր երկրների համար համապատասխան լուծում:
Ամեն դեպքում, Ասելբորնը վստահեցրեց՝ կարող են հույս դնել Լյուքսեմբուրգի վրա. իրենք ամեն ինչ կանեն՝ այս հարցը առաջ մղելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին