ՆԱՏՕ-ն արտաքսում է ռուսաստանցի 7 դիվանագետի
Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի, թունավորման հետ կապված ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել արտաքսել ռուսաստանցի 7 դիվանագետի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ևս 3 դիվանագետի հրաժարվել են հավատարմագրել: Այսպիսով, ՆԱՏՕ-ն առավելագույնս կրճատել է ռուսական առաքելությունը՝ թողնելով 20 մարդու:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոլդովան անցանկալի անձ է հայտարարել ռուս երեք դիվանագետի:
Նշենք, որ ի պատասխան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի, թունավորման, որում մեղադրվում է Ռուսաստանի կառավարությունը, 23 պետություն որոշում է կայացրել արտաքսել ռուս դիվանագետներին իրենց երկրներից։ 23 երկրներից 16-ը ԵՄ անդամներն են, ԱՄՆ-ը, Կանադան, Ուկրաինան, Նորվեգիան ու Ալբանիան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին