ԱԻՆ. Այս տարվա ընթացքում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 50-ից ավելի օբյեկտներում
2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն):
ԱԻ նախարարության փոխանցմամբ, բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով:
«Դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները: Շահագործվող օբյեկտում պետք է անվերապահորեն կատարվեն հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, որոնց խախտումները կարող են հանգեցնել հրդեհի կամ տեխնածին վթարի՝ դրանցից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը»,-մասնավորապես ասված է ԱԻՆ տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները