Մի քանի երկրներ ևս կմիանան 2018 թ. Աշխարհի գավաթի բոյկոտին
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի հետ կապված, Բրիտանական «The Sun» թերթի տվյալներով, առաջիկայում Ռուսաստանում անցկացվող 2018թ. Աշխարհի գավաթի խաղերի բոյկոտին կմիանա ևս 6 պետություն։
Life-ը գրում է, որ աղբյուրի տվյալներով, հրավերից կհրաժարվեն Լեհաստանի, Իսլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրալիայի ու Ճապոնիայի ղեկավարները։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները համարում են, որ Ռուսաստանը մեղավոր է թունավորման գործում։
Ներկայումս բոյկոտին պաշտոնապես միացել են միայն Իսլանդիան, Ավստրալիան մերժել է նման հնարավորությունը։
Աղբյուրը նշում է, որ խոսքը վերոնշյալ երկրների ազգային հավաքականների մասին չէ, այլ միայն կառավարության ներկայացուցիչների։
Ֆուտբոլի աշխարհի գավաթը տեղի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ անդամ երկրները համերաշխություն են հայտնել Մեծ Բրիտանիային
- Ավստրալիայի ԱԳՆ-ն պատրաստվում է բոյկոտել 2018 թ. աշխարհի գավաթը
- Տուսկը հայտարարել է ԵՄ 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին