
ԵՄ անդամ երկրները համերաշխություն են հայտնել Մեծ Բրիտանիային
Մեծ Բրիտանիան կարողացել է համոզել ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիան կարողացել է նպատակին հասնել՝ նախ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերելով երկու երկրների՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի աջակցությունը:
Հենց երկուշաբթի օրը նմանատիպ հայտարարությամբ հանդես գալու առաջարկի հեղինակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հետագա քայլերը քննարկել են մարտի 22-ին: Ֆրանսիան Մեծ Բրիտանիային տեխնիկական աջակցություն է տրամադրել հանցանշանների փորձաքննություն անցկացնելու հարցում և հանգել նույն եզրակացության, ինչ Լոնդոնը:
Վերջնական որոշումն ընդունվել է մարտի 26-ի առավոտյան՝ Բրյուսելում՝ դեսպանների մակարդակով: Մարտի 22-23-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները և կառավարությունների ղեկավարները համերաշխություն են հայտնել Մեծ Բրիտանիային՝ աջակցելով Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպում Ռուսաստանի հավանական պատասխանատվության մասին հայտարարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունն արտաքսում է ռուս դիվանագետներին
- Տուսկը հայտարարել է ԵՄ 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին
- Լեհաստանը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին