Թրամփի նոր նշանակումն աղետ է երկրի համար. ԱՄՆ նախկին նախագահ
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը «մեծագույն սխալներից» մեկն է համարել Թրամփի վերջին նշանակումը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Քարթերը վատագույն քայլ է համարել Ջոն Բոլթոնին նախագահի խորհրդական նշանակելը:
Նա ընդգծել է, որ Բոլթոնը երկար ժամանակ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի օգտին, եղել է «Իրաք զորքեր մտցնելու որոշումն ընդունող հիմնական ֆիգուրներից մեկը»: Քարթերը հավելել է, որ այս նշանակումն իրական աղետ է երկրի համար:
Բոլթոնի նշանակման մասին հայտնի է դարձել մարտի 23-ին: Նա աշխատանքի կանցնի ապրիլի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան