«ՀԺ». «Զվարթնոց» օդանավակայանում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ է բացահայտվել
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ:
«Այն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Նույն այդ տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի աշխատակիցների, որոնց թվում, նախնական տեղեկություններով, նաև կին կա: Ըստ նույն աղբյուրների՝ խումբը գործել է ավելի քան 1 տարի: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, սակայն մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խնդրեց հարցը գրավոր ուղարկել: ԱԱԾ կայքում այս «օպերացիայի» մասին տեղեկություն չկա»,- գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։