Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
Ռուսաստանում շարունակում են քննարկել Կեմորովոյում տեղի ունեցած ողբերգությունը: Կեմերովոյում շարունակվում է այսօր առավոտյան մեկնարկած ինքնաբուխ հանրահավաքը, իսկ առևտրի կենտրոնի մոտ մարդիկ շարունակում են ծաղիկներ և խաղալիքներ դնել՝ ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհվածների:
Այսօր առավոտյան Կեմերովո է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ծաղիկներ դրել հրդեհված շենքի մոտ: Այնուհետև ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որ ժամանակ ասել է՝ ողբերգությունը տեղի է ունեցել հանցավոր անփութության, թափթփվածության հետևանքով:
«Առաջին զգացողությունը, երբ խոսում են մահացած երեխաների մասին, ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ: Իսկ երբ լսում ես, թե ինչ են այստեղ խոսում, անկեղծ ասած, արդեն այլ զգացողություններ են առաջանում»,- նշել է նախագահը՝ խորհրդակցության ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի զեկույցը լսելուց հետո, գրում է Life.ru-ն:
Նշենք, որ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել մարտի 28-ը համազգային սգո օր հայտարարելու մասին:
Վերջին տվյալներով՝ «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որից 41-ը՝ երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել կեմերովցիներից՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են
- «Մարդասպաններ, մարդասպաններ». ուղիղ միացում՝ Կեմերովոյից
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին