Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն
Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն։ Միջոցառումը տեղի կունենա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` ապրիլի 7-8-ը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հեքեթոնը կբացահայտի զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան և արտասահամայան տուրիստական շուկաների համար և կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք և եկամուտ:
Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերող նորարար
գաղափարները.
1. Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված
տեխնոլոգիական լուծումներ
2. Տեղեկատվական որոնման բարելավում
3. Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված
զբոսաշրջության ոլորտի զարգացմանը
Ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք միտված կլինեն զարգացնելու ստեղծարար արդյունաբերության, ժառանգության և էկո-զբոսաշրջության ուղղությունները:
Մասնակից թիմը կարող է ունենալ առավելագույնը 4 անդամ, ովքեր 24 ժամվա ընթացում կաշխատեն իրենց գաղափարների/ լուծումների նախատիպերի վրա և կներկայացնեն ժյուրիին:
Ժյուրիի անդամները կլինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները:
Մրցույթի հաղթողները կստանան 2,000,000, 1,200,000 և 750,000 ՀՀ դրամի շրջանակում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային և թարգմանության ծախսեր կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 2-ն է:
Հեքեթոնն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան