Փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել կեմերովցիներից՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար
Կուզբասի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևը ծնկաչոք ներողություն է խնդրել կեմերովցիներից՝ «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ Կեմերովոյի գլխավոր հրապարակում առավոտից շարունակվում է ինքնաբուխ հանրահավաքը: Այն սկսվելուց 7 ժամ հետո վարչակազմի ներկայացուցիչները մարդկանց առաջարկել են հեռանալ, սակայն հանրահավաքի մասնակիցները դժգոհել են և աղմուկ բարձրացրել: Դրանից հետո անջատել են քաղաքապետարանի տրամադրած բարձրախոսները:
Ցիվիլևը փորձել է խոսել բարձրախոսով, բայց նկատելով, որ այն չի աշխատում, առանց բարձրախոսի դիմել է մարդկանց։ «Ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզնից»,- ասել է նա և բոլորի համար անսպասելի ծնկի է իջել։
10 վայրկյան հետո նա ոտքի է կանգնել է ու ասել. «Հնուց ի վեր Ռուսաստանում մարդիկ ծնկի էին գալիս ներողություն խնդրելու համար»։ Դրանից հետո հավաքվածները սկսել են ծափահարել։
Հարակից հրապարակումներ`
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են
- «Մարդասպաններ, մարդասպաններ». ուղիղ միացում՝ Կեմերովոյից
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան
- Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
- Դեսպանատունը ճշտում է Կեմերովայում տուժածների թվում հայաստանցիների առկայությունը
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին