Ֆրանսիայում պարտադիր դպրոցական կրթությունը կսկսվի երեք տարեկանից
2019 թվականից ֆրանսիացի երեխաները պարտադիր կարգով պետք է ընդունվեն մանկապարտեզներ՝ դպրոցական կրթությունն սկսելով երեք տարեկան հասակից: «ՏԱՍՍ»-ի փոխանցամամբ՝ այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ազգային դպրոցական կրթության հարցերին նվիրված հանդիպմանը:
Պետության ղեկավարը պարզաբանել է, որ այսուհետև բոլորի համար պարտադիր կդառնան «մայրական դպրոցները»՝ մանկապարտեզները, ուր առանց այդ էլ ծնողների մեծամասնությունը կամավոր կերպով իրենց երեխաներին ուղարկում էր սկսած երեք տարեկանից:
«Մայրական դպրոցը (մանկապարտեզը), որն ապագայում էլ ավելի կուժեղանա, Ֆրանսիայում հանդիսանում է դպրոցական կրթության հիմնական փուլը: Այդ կապակցությամբ ես որոշում եմ ընդունել մայրական դպրոցը դարձնել պարտադիր և դրանով իսկ դպրոց ընդունվելու տարիքը 2019 թվականի աշնանից վեցից իջեցնել մինչև երեք տարեկան»,-հայտնել է Մակրոնը:
Մինչ այժմ Ֆրանսիայի դպրոցներում ուսուցումը պարտադիր էր 6-ից մինչև 16 տարեկան երեխաների ու դեռահասների համար: Տարիքային այդ շրջանակները սահմանվել են 1959 թվականին և մինչ այժմ անփոփոխ Էին մնում՝ նեռառելով ուսուցումը դպրոցների տարրական և միջին դասարաններում, քոլեջներում և լիցեյներում (կրթության սկզբնական մակարդակի ավագ դասարաններ):