Խալիկյան. Ստուգված բոլոր գազալցակայաններում հայտնաբերվել են խախտումներ
«Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականին իրականցրել է 197 ստուգում և տնտեսվարողների 81,7 տոկոսի մոտ հայտնավերվել է տարբեր բնույթի խախտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՇՎՏՄ նախագահ Լևոն Խալիկյանը:
Նա ներկայացրեց, որ խախտումները հիմնականում վերաբերել են գնահատման փաստաթղթերի, մակնշման, չափագիտական նորմերի բացայությանը:
Խալիկյանն ընդգծեց, որ դաշտում խնդիրները շատ-շատ են, դրանք չեն սահմանափակվում հայտնաբերելով ու տուգանելով:
Տեսչական մարմնի նախագահի ներկայացմամբ՝ ըստ ոլորտների խախտումների պատկերը հետևյալն է.
«Ստուգված ԱԳԼՃԿ-ների 100 տոկոսի մոտ հայտնաբերվել են խախտումներ, խաղալիքների ոլորտում 83 տոկոսի մոտ, օծանելիքի, կոսմետիկական արտադրանքի ոլորտում՝ 80 տոկոսի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76 տոկոսի, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքների՝ 71 տոկոսի, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվողների՝ 67 տոկոսի մոտ»:
Հարակից հրապարակումներ`
- Ա. Ավետիսյան. Ստուգված բոլոր գազալցակայններում հայտնաբերվել է ճնշման խնդիր
- Ս. Հայրապետյան. Գազաբալոնների պայթյունի դեպքերն ավելանում են
- Շարժական գազալցակայանների շահագործման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել. ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում