Ամերիկուհին վարորդական իրավունքի քննության ժամանակ մեքենայով բախվել է պատին
Ամերիկուհին մեքենայով բախվել է պատին: Հատկանշական է, որ այդ պահին նա քննություն էր տալիս՝ վարորդական իրավունք ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել Մինեսոթա նահանգի Բաֆֆալո քաղաքում:
17-ամյա ամերիկուհին եկել է՝ հանձնելու քննության պրակտիկ մասը, սակայն շփոթվել է. առաջ գնալու փոխարեն մեքենան հետ է շարժվել և բախվել Տրանսպորտային միջոցների դեպարտամենտի շենքին: Բախման հետևանքով աղջիկը չի տուժել՝ ի տարբերություն իր 60-ամյա հրահանգիչի, ում հոսպիտալացրել են:
Շենքում նույնպես ոչ ոք չի տուժել, սակայն շինությունը պետք է անհապաղ լուրջ վերանորոգման ենթարկվի: Նշվում է, որ ամերիկուհու դեմ որևէ մեղադրանք չի առաջադրվի: