Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է
XI դարի Ախալքալաքի բերդը տարեց տարի ավելի ու ավելի է քանդվում և ներկա պահին ամրոցը պահպանելու պետական ծրագիր չկա: Գոյություն ունի բերդը փլուզումից փրկելու երկու ուղի. վերականգնել կամ կոնսերվացնել: Խնդիրը ներկայացնում է jnews-ը:
Ախալքալաքի բերդը քաղաքի հիմնական տեսարժան վայրն է: Այսօր այն լավ չէ պահպանված ու անտեսված է: 11-րդ դարի մշակութային ժառանգությունը վերածվել է աղբանոցի և զուգարանի: Այս վայրը զբոսաշրջիկներին չի գրավում, քանի որ այստեղ ենթակառուցվածքը զարգացած չէ, և տուրիստական քարտեզում նշված չկա:
Ժամանակ առ ժամանակ Ախալքալաքում արդիական է դառնում XI դարի պատմական հուշարձանի պահպանման անհրաժեշտության հարցը:
Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նայիրի Իրիցյանը կողմ է բերդի վերականգնմանն ու տարածքի բարեկարգմանը:
«Այս գաղափարը մեզ մոտ հայտնվեց 5-6 տարի առաջ, երբ վերականգնեցին Ռաբաթը: Մենք կարծում ենք, որ դա կգրավի զբոսաշրջիկներին: Ախալքալաքի բերդի տարածքը մեծ է, կա նաև զարգացման հնարավորություն: Սակայն մենք դեռ չենք գտել այն օղակը կառավարությունում, ում կարելի է դիմել կոնկրետ այս առաջարկությունով», – ասում է Նաիրի Իրիցյանը:
Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: