«Ժողովուրդ». ՀՔԾ-ն ընթացք է տվել «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին: Այն արդեն կցվել է քրեական գործին, և արդեն այդ ուղղությամբ որոշակի քննչական գործողություններ են ընթանում: Թե ինչ արդյունք կտան այդ աշխատանքները, պարզ կդառնա առաջիկայում:
Բայց փաստ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, որ ՀՔԾ-ին հանձնարարել էր ուսումնասիրել փաստահավաք խմբի զեկույցը, այդ քայլին չէր գնա առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: Եվ ուրեմն, մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն էլ իր այս քայլերով, ըստ էության, փորձում է մարտի 1-ի սլաքները հետևողականորեն ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չէ՞ որ այդ օրերին նախագահը, ասել է, թե ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, ուրեմն հենց նա կարող էր համապատասխան հրահանգներ տալ: Իսկ Սերժ Սարգսյանը, որ այդ օրերին վարչապետն էր, ասում են՝ սիրում է արդարանալ` ասելով, թե ինքն իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չի ունեցել և չի կարողացել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին