Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին հոբելյանի առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հանրապետության Նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների և ազգային արվեստին նվիրվածության մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Հովեր» պետական կամերային երգչախմբի 25-ամյակը նշվելու է տոնական համերգով
- «Հովեր»-ը հանդես է եկել խմբերգային նոր նախագծով
- «Երաժշտական հինգշաբթի Արամ Խաչատրյանի տանը». Ելույթ է ունենալու «Հովեր» օկտետը