ՖԻՖԱ-ն կարող է հետաքննություն սկսել ՌԴ-Ֆրանսիա խաղում ռասիզմի դրսևորման հետքերով
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է հետաքննություն սկսել՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականների միջև ընկերական հանդիպման ժամանակ ռասիզմի դրսևորման հարցով։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Այս հարցով ՖԻՖԱ-ին է դիմել Fare Network կազմակերպությունը, որի մասնակիցները զբաղվում են խտրականության դրսևորումների դեմ պայքարով։ Ֆրանսիական պարբերականներից մեկի լուսանկարիչը պատմել է, թե որքան բացահայտ է լսել ռուս երկրպագուների ռասիստական արտահայտությունները՝ Պոլ Պոգբայի և Ուսման Դեմբելեի հասցեին՝ Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականների մրցման ժամանակ։
Ավելի վաղ պատգամավոր Իգոր Լեբեդևը առաջարկել է խիստ պատժել ռասիզմի դրսևորումներ արտահայտած երկրպագուներին։