Սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով. Արթուր Մելիքյան
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի՝ 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի անցման փուլերը, սպանդանոցների բախշվածությունն ըստ մարզերի, ինչպես նաև խոսել է միսն ուղեկցող ձև 5 փաստաթղթի տրամադրման կարգի մասին:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ մինչ այդ՝ մարտի 1-ից, պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը կրթական և նախակրթական հաստատություններում երեխաներին մատակարարվող մսի նկատմամբ:
Միաժամանակ, ստացվել են սպանդանոց կառուցելու լրացուցիչ նոր հայտեր՝ ավելի քան 40: Արդյունքում, 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ նվազագույնը 70 սպանդանոց, ինչը կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը:
Բանախոսը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով: Ձև 5-ը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ բացառելով նախկինում վերահսկողության շրջանակներում հայտնաբերված դեպքերը, երբ մատակարարվում էր անհայտ տեղից գնված միս: Թռչնաբուծարաններն արդեն անցել են էլեկտրոնային եղանակով ձև 5-ի տրամադրմանը, իսկ սպանդանոցներին, որոնք նոր են անցնում այս փաստաթղթի շրջանառությանը, Ծառայությունն արդեն տրամադրել է 2500 ձև 5, որից իրացվել է արդեն 1701-ը (143 հազար 240 կգ ԽԵԿ մսի համար): Տեղեկացնենք, որ սպառողը նույնպես կարող է պահանջել այս պիտակը և ստուգել դրա իսկությունը ինքնուրույն՝ հեռախոսի օգնությամբ, QR-կոդի միջոցով և տեղում ստանալ վաճառվող մթերքի մասին տեղեկատվություն:
Լրագրողների հարցերին ի պատասխան ՍԱՊԾ պաշտոնյան ընդգծել է, որ Ծառայության գերխնդիրը մսի անվտանգությունն ապահովելն ու վտանգները կանխարգելելն է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Ինչ վերաբերում է մատակարարվող մսի գնին, ապա դրա կարգավորման դաշտում որևէ լիազորություն կամ գործառույթ ՍԱՊԾ-ն չունի:
Վերջերս շրջանառվող պատճառաբանության վերաբերյալ, թե մոտ տարածքում չկա սպանդանոց և՝ որ դա խոչընդոտում է մսի մատակարարմանը, բանախոսը նշել է. «Մատակարարներն ընդամենը մի քանիսն են, որոնք, մրցույթը շահելով և, տեխնիկական բնութագրով պարտավորվելով մատակարարել միայն սպանդանոցային ծագման միս, պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները: Իսկ սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով»:
Չնայած, որ 2017 թվականի ընթացքում տնտեսավարողներին պարբերաբար տեղեկացվել է այս նորմի մասին՝ պահանջը նոր է սկսել գործել պետական գնումներով մատակարարողների համար, և Ծառայությունը, ստացված արդյունքները ամփոփելուց հետո, հսկողություն կիրականացնի սպանդանոցային ծագման մսի մատակարարման ողջ շղթայում:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցներն ավելի շատ գումար են աշխատում, քան գյուղացին. ֆերմեր
- Սպանդանոցների պահանջի պատճառով Գեղարքունիքի մանկապարտեզներն այս տարվա ընթացքում միս ձեռք չեն բերել
- Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները
- Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
- Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
- Չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն գյուղացիներին. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին