Ա. Եղոյան. ՏՏ ոլորտը հաղթում է
«Հայաստանում ՏՏ ոլորտը հաղթում է: Վերջին տասը տարիների ընթացքում մենք ամեն օր տեսնում ենք դրական փոփոխություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամալյա Եղոյանը:
Գնահատելով անցած տարին, Եղոյանը հիշեցրեց, ոլորտում արձանագրվել է 29.6 տոկոս աճ, ստեղծվել են 281 նոր ընկերություններ, որոնք օգտվում են հարկային արտոնություններից: Խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում ստեղծվել են տեխնոլոգիական կենտրոններ: Ոլորտի զարգացումը կարևոր է աշխատատեղերի ստեղծման առումով:
«Շատ բուռն էր 2017-ը ոլորտի համար, ստեղծվել է 15 հազար աշխատատեղ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 2018-ին, ապա նախագծերը շատ են, ուշադրության կենտրոնում լինելու են մասնավորի ու պետության համագործակցության սերտացումը, Երևանից դուրս նոր ծրագրերի իրականացումը, պաշտոնական Ստեփանակերտի հետ համագործակցությունը:
«Նշեմ, որ Գյումրիում ունենք մոտ 25 ընկերություն: Սա լավ պոտենցիալ է մարզերի զարգացման համար, այդ նպատակով տեղական ու միջազգային մասնավոր ընկերություններին ուղորդել մարզեր»,-ասաց փոխնախարարը:
Նախատեսում են ստեղծել 10 տոկոսով ավելի շատ աշխատատեղեր, քան նախորդ տարի:
«Սա այն ոլորտն է, որտեղ թափուր աշխատատեղերն ավելի շատ են, քան առաջարկվող մասնագետների թիվն է: Այս առումով շատ կարևոր է տեխնոլոգիական կրթությունը, որը հիմնված կլինի բիզնեսի կարիքի վրա: Խնդիրն առկա է»,-նշեց Ա. Եղոյանը:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնել, զարգացնել ՏՏ ոլորտը և Հայասատանի փորձը բերել դեպի Արցախ»
- ՏՏ ոլորտում 29 տոկոս աճ է գրանցվել
- Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծագած տեխնիկական խնդիրերն աստիճանաբար շտկվում են. ՏՏ փորձագետ
- Հայաստանին կփոխանցվի 2019 թ-ի ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետան
- Հայաստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Էստոնիայի փորձով. Կարեն Կարապետյան
- Վստահ եմ, որ Գյումրին իր տեխնոլոգիական նորարարություններով աշխարհին դեռ զարմացնելու է. Ամալյա Եղոյան