Թուրք կանայք որոշել են ծխելով պայքարել հանուն սեռերի հավասարության
Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կապված է հայրիշխանական հասարակությունում իրենց անկախությունը ցույց տալու ցանկությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկայում Թուրքիայում ծխում է տղամարդկանց 40, կանանց՝ 13 տոկոսը: Ընդ որում՝ թույլ սեռի ներկայացուցիչներն այս վնասակար սովորությունը ձեռք են բերում՝ ցանկանալով կյանքի այս կամ այն բացասական իրավիճակներում մի փոքր հանգստանալ:
Ստամբուլում աշխատող մի մաքրուհի պատմել է պարբերականին, որ իր նման ծխող կանայք գումար չունեն՝ այցելելու հատուկ ակումբներ կամ ռեստորաններ, որտեղ կանանց համար հատուկ սեղաններ են ամրագրված: Աղքատ թաղամասերում կանայք ծխում են՝ մի քիչ թուլանալու, հանգստանալու, լարվածությունից ազատվելու համար:
Ընտանեկան հոգեբանի կարծիքով՝ աստիճանաբար ավելանում են ծխող կանայք, որովհետև նրանց կարծիքով, դա ճիշտ տարբերակ է՝ տղամարդկանց ցույց տալու, որ իրենք հավասար են և անգամ առավել են տղամարդկանցից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա