Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ, նրա հետևողական ջանքերն ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։
Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման կարևոր հարթակ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկ Էնգելի և հայուհու պսակադրությունը տեղի ունեցավ Խոր Վիրապում
- Ֆրանկ Էնգելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
- Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա