Քաղաքական 11:15 28/03/2018 Աշխարհում

Ռուս դիվանգետների արտաքսումը․ բրիտանական հաղթանակ, թե՞ պարզ թվաբանություն

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Այն բանից հետո, երբ երկու տասնյակից ավելի պետություններ, ի համերաշխություն Մեծ Բրիտանիայի, որոշում կայացրեցին արտաքսել մոտ 150 ռուս դիվանագետների, շատերը շտապեցին խոսել բրիտանական թագի հաղթանակի մասին՝ դարեր ձգվող ռուս-անգլիական մրցակցության հերթական այս փուլում։ Իրոք, առաջին հայացքից հաղթանակն անվիճելի է։

Տպավորիչ ու աննախադեպ հավաքական քայլ ընդդեմ Ռուսաստանի՝ ի պաշտպանություն Բրիտանիայի։ Մեծ հանրային հնչեղություն, ՌԴ միջազգային վարկի անկում, աջակցության խոսքեր աշխարհի հզոր մայրաքաղաքներից։ Էլ ինչ էր հարկավոր «Brexit»-ի բանակցությունների մեջ խճճված, Եվրոպայից հեռացող ու մեկուսացման վտանգի առջև կանգնած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հաղթանակի մասին խոսելու և հանրության առջև իր վստահությունը վերագտնելու համար։

Իսկ իրականում դիվանագետների արտաքսումը, թեկուզև նրանք կասկածվում են լրտեսական գործունեության մեջ ներգրավված լինելու համար, ինչքան էլ որ հնչեղ լինի, այդուհանդերձ խորհրդանշական քայլ է։ Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ իր քաղաքացին իր իսկ երկրում ենթարկվել է քիմիական զենքով հարձակման և որ ակնկալում է իր դաշնակիցների աջակցությունը ռուսական սպառնալիքին դիմակայելու համար։

Ինչքան էլ որ մեծ լինի ռուսական առաջխաղացումները զսպելու Բրիտանիայի դաշնակիցների ցանկությունը, որոնց մի մասը նույնիսկ թշնամական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, այդուհանդերձ որևէ ռացիոնալ դատող երկիր այս պահին պատրաստ չէ, և երևի թե ցանկություն էլ չունի, ռազմական հակամարտության մեջ մտնել ՌԴ-ի հետ, որի նախագահը հարմար առիթները բաց չի թողնում խոսելու միջուկային զենքի և դրա կիրառման  պատրաստակամության մասին։

Ուստի և այս անգամ ընտրվեց ռուսներին պատասխանել խորհրդանշական մակարդակում, որի արդյունավետությունը բավականին կասկածելի է։ Եթե տնտեսական սանկցիաներն ու սպառազինության հոգնեցուցիչ մրցավազքը հետ չի պահում Ռուսաստանին վիճարկելու ներկայիս աշխարհակարգը, ապա դիվանգիտական քողի տակ գործող որոշ լրտեսների արտաքսումը չպետք է մեծ գլխացավ լինի ռուսական իշխանությունների համար։ Նրանք կհաշվեն արտաքսվածներին, համարժեք թվով ու ազգությամբ դիվանգետների էլ իրենք կարտաքսեն, մի երկու դառը խոսք կասեն անգլոամերիկյան իմպերիալիստների մասին ու էջը կփակվի։

Ռուսաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս ավելի շատ ուժի դիրքերից ու պահանջում է իրեն ընդունել որպես մեծ և հզոր պետության։ Նա փորձում է վերագտնել կայսերական մեծությունը և այդ ճանապարհին չի խորշում միակողմանի քայլերից և ուժային միջոցների դիմելուց։ Ինչքանով է դա նրա մոտ ստացվում, ցույց կտա պատմությունը։ Սակայն պետք է այստեղ նշել, որ միջազգային ասպարեզում ուժային մեթոդներին նախապատվություն տալու առումով այսօր ՌԴ մենակ չէ։ Եվ ամենամեծ օրինակը ցույց է տալիս ԱՄՆ-ը։

Պարադոքսն այն է, որ ԱՄՆ-ը, հանդիսանալով ներկայիս աշխարհակարգի պահապանը, իր եսակենտրոն ու միակողմանի գործողություններով ոգևորում է ռեվիզիոնիստ պետությունների գործողությունները, ովքեր գաղափարապես քննադատում և ուժային կերպով սպառնում են ձևավորված լիբերալ իրավակարգին։ Ռուսաստանն այս վերջին պետությունների թվում է և միջազգային հարաբերություններում խաղում է բռնցքամարտի կանոններով։ Իսկ դիվանագետների արտաքսումը նման է բռնցքամարտի ժամանակ ուժեղ հարված հասցրած մարզիկին ուղղված մրցակից մարզիկի երկրպագուների սուլոցին։ 

Ծիծաղելի է թվում, սակայն նման կերպ աջակցությունը ձեռնատու է Բրիտանիայի այն դաշնակիցների համար, ովքեր ցանկություն չունեն վերջնականապես կապերը խզել ՌԴ-ի հետ։ Համերաշխություն դրսևորելու ու նաև ռուսական կողմին ուժեղ ազդակ փոխանցելու համեմատաբար «անշառ» միջոց է մեկ-երկու դիվանագետի անցանկալի անձ հայտարարելը։ Դե, իսկ ԱՄՆ-ն պետք է ցույց տա իր՝ ամենուր առաջինն ու ամենամեծը լինելու հանգամանքը․ ուստի և որոշեց արտաքսել 60 հոգու։ 

«Փափուկ ուժի» շրջանակներում կիրառվող նման միջոցները դժվար էական ազդեցություն ունենան Ռուսաստանի վարքագծի վրա։ Հազիվ թե նա Ղրիմը վերադարձնի Ուկրաինային, հետ ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը կամ դադարի սատարել Սիրիայի նախագահ Ասադին։

Այդուհանդերձ, դիվանագիտական այս կոլեկտիվ ճնշումը կարող է ինչ-որ կարճատև ազդեցություն ունենալ, հատկապես, որ հաշվի առնենք առաջիկայում Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հնարավոր բոյկոտը, որի մասին արդեն խոսվում է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}