Թրամփն անհամբեր սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբերության սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը, սակայն չի կարող զսպել ճնշումը և պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի վրա։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թրամփը։
«Երկար տարիների ընթացքում շատ կառավարություններ ասել եմ, որ Կորեական թերակղզում խաղաղության չնչին հնարավորություն չկա։ Այժմ մեծ հավանականություն կա, որ Կին Չեն Ինը կանի այն, ինչը ճիշտ է իր ժողովրդի և մարդկության համար: Անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը»,- հայտարարել է Թրամփը։
Նա հաստատել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Չինաստանից պարզաբանումներ է ակնկալում Կիմ Չեն Ինի գաղտնի այցի շուրջ
- Պեկինում խստացնում են անվտանգության միջոցները՝ Կիմ Չեն Ինի այցի լուրերի հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան