Հասարակություն 13:28 28/03/2018 Հայաստան

Արցախի հաջողությունների այս շրջանում հայտնվում են մարդիկ՝ կեղծ հայտարարություններով. Իսագուլյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցը  հերթականներից մեկն էր, այդտեղ արտառոց ոչինչ չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա գնահատմամբ՝ այցը բավական հաջողված է, նման այցեր եղել են, և չի կարելի տարանջատել այս այցելությունները, ուղղակի ժամանակ առ ժամանակ կողմերից որևէ մեկը մեծ ակտիվություն է ցուցաբերում:

«Արցախի Հանրապետությունը փորձում է դրսևորել հավասարակշռված քաղաքականություն, և նրանք բոլորին փորձում են տեղյակ պահել: Սա փոխադարձ հարգանք է, սա միակ ձևաչափն է, որտեղ երեք ուժային կենտրոններ, որոնք իրար հետ ունեն բավական սրված հարաբերություններ, կարողանում են երկխոսել: Եղել է բավական լավ, բայց հավասարակշռված այց, Արցախյան կողմը իր բոլոր հանդիպումներում կարողացել է հստակ ասել, որ համանախագահող բոլոր ուժային կենտրոնների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ, դրա համար ասում ենք՝ այս այցն արտառոց չէ»,- ասաց նա:

Իսագուլյանն անդրադարձավ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարություններին, նշեց, որ դրանք պատահական չէին և պակաս նշանակություն չունեն, քան այն խոսակցությունները, որ եղան Վաշինգտոնում: 

Բանախոսն ընդգծեց՝ Զատուլինի հայտարարությունները կարևոր են, սակայն փակագծեր կան, որոնք պետք չէ բացել, և պատճառն ամենևին էլ անտեղյակությունը չէ: Զենքի վաճառքի հետ կապված վերանայումներն ու ափսոսանքն, ըստ Իսագուլյանի, կարելի է այլ կերպ հասկանալ. դա չի նշանակում, որ զենքի վաճառք չի լինի:

«Ադրբեջանը հատկապես նավթային բումի ժամանակ մեծ հնարավորություններ ուներ, և կային երկրներ, որոնցից ոչ պակաս արժողության զենք է գնել: Ուկրաինան ու Բելառուսը հերթ էին կանգնել, նրանք հիմա էլ են պատրաստ կանգնած՝ եթե կողմերից մեկը այդ զենքը չմատակարարի, իրենք լցնեն շուկան: Սակարկման խնդիր առաջանում է, ի պատիվ ՀՀ իշխանությունների՝ պետք է ասել, որ իրենք կարողանում են դա անել, և մենք կարողանում ենք Ռուսաստանից այդ ամենը ձեռք բերել շատ ավելի ուրիշ հնարավորություններով»,- ասաց նա:

Իսագուլյանի խոսքով՝ եթե մեր երկիրը շարժվի շուկայական հարաբերություների ճանապարհով, մյուս երկրները կարող է նաև շուկայականից բարձր գներով զենք առաջարկեն մեզ՝ հաշվի առնելով, որ այլընտրանք չենք ունենալու: Նա ընդգծեց՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որ զենքի մատակարարման առումով ինքը դառնա ինքնաբավ և դեռ կարողանա արտահանել:

«Երբ Զատուլինն ասում է՝ կվերանայվի, դա ինչ-որ բան նշանակում է, հավանաբար այդ մասին նա խոսել է նաև ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա:

Իսագուլյանը խոսեց նաև վերջին օրերին ակտիվորեն քննարկվող մեկ այլ հարցի շուրջ: Նա նշեց՝ այս շրջանում, երբ Արցախը կատարում է շատ կարևոր այցեր տարբեր ուժային կենտրոններ, կարողանում է արձանագրել բավական լուրջ հաջողություններ, այս պահին, երբ ամբողջ աշխարհը լարված է, հանկարծ Հայաստանում հայտնվում են մարդիկ, որոնք անում են հայտարարություններ, որոնք իրականության հետ կապ չունեն. «Մեր գրասենյակում մեզ անչափ հետաքրքրում է Արցախի հետ կապված ցանկացած նորություն, մենք ուշադիր հետևում ենք նաև սոցցանցերին և տարբեր շարժերին: Ասյա Խաչատրյանն ինձ համար նորություն չէ, ես գտնում եմ, որ ինքս թերացել եմ, ժամանակին մեզ ասվել է, ցավոք, դա չճշտված տեղեկություն է, որ հաճախ Թիֆլիս այցերի ժամանակ մեր ազատատենչ աղջիկն իր ընկերների հետ մի քանի ագամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Բաքու՝ առանց անձնագրի մեջ նշումների, իսկ նրա անակնկալ այցը Արցախ, միջադեպը այնտեղ միանգամայն այլ բնույթ է ունեցել»:

Իսագուլյանը հույս հայտնեց, որ Արցախի նախագահի հանձնարարականը կատարելիս համապատասխան մարմիններն այս միջադեպն ուշադիր կուսումնասիրեն՝ չտրվելով էմոցիաներին.« հետևեն՝ այդ աղջիկն ինչ նպատակներով է այցելում Վրաստանից Ադրբեջան»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}