Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներ կան
Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալել է Նադեժդա Սուդդենոկին՝ «Ձմեռային բալ» առևտրա-ժամանցային կենտրոնի վարձակալողին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սուդդենոկին մեղադրում են ոչ անվտանգ ծառայությունների մատուցման մեջ։
Մինչև 2018 թ. մայիսի 25-ը ձերբակալվել է նաև մասնավոր պահնորդական կազմակերպության աշխատակից Սերգեյ Անտյուշինը, ով հետաքննության տվյալներով մարտի 25-ին չի միացրել առևտրային կենտրոնի՝ ձեռքով կառավարվող հրդեհային ազդանշանային համակարգը։
Սուդդենոկի ձերբակալման միջնորդությունը ներկայացրել է հետաքննության ներկայացուցիչը։ Կնոջ փաստաբանները ներկայացված մեղադրանքի հետ անհամաձայնություն են հայտնել և դատարանին հորդորել՝ ընտրել կալանքի հետ կապ չունեցող պատժամիջոց։
Պաշտպաններից մեկը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վարձակալները ևս տուժողներ են, բացի այդ՝ այլ վարձակալների և շենքի սեփականատերերի նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացվում։
Անտյուշինին ձերբակալելու միջնորդությունը ևս ներկայացրել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը, դատախազությունը հետաքննության դիրքորոշումը սատարել է։ Անտյուշինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ազդանշանային համակարգի միացման կոճակը չի աշխատել, և ինքն այդ մասին տեղյակ է պահել ղեկավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
- Փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել կեմերովցիներից՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին