Հասարակություն 16:08 28/03/2018 Հայաստան

«ՀԷԿ-երը դարձել են սպառնալիք Հայաստանի տնտեսության համար»

Վայոց ձորի Շատին համայնքի հարստություններից Եղեգիս գետն այսօր առվակ է դարձել։ Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ֆերմեր Տիգրան Եղոյանը նշեց, որ քանի դեռ գարուն է, անձրևաջրերը շատացել են, գետը պահպանել է իր հունը, բայց մեկ ամիս հետո այդ գետը ցամաքելու է, տիրելու է ընդհանուր գարշահոտություն։

«Մի անգամ հայտարարեցինք՝ Եղեգիս գետի մասին հայտարարում են, որ սակավաջուր է, սակայն կան 19 գործող հէկ-եր, դրանից մոտ 2 ամիս հետո բնապահպանության գործող նախարարի՝ Արծվիկ Մինասյանի կողմից ստացանք պաշտոնական նամակ, որտեղ նա հայտարարում է, որ ոչ թե 19 հէկ է, այլ ընդամենը 6։ Գուցե վեց ՀԷԿ-երը գտնվում են պետռեգիստրի ուշադրության կենտրոնում, մնացածը ստվերում են գործում, որոնց թիկունքում կանգնած են օլիգարխիկ անձնավորություններ»,- ասաց նա։

Եղոյանը նշեց, որ դա հարված է ոչ միայն իրենց՝ գործարարներին, այլ ողջ բնապահպանությանը, իսկ Դադիվանքի տարածքում կա Թթուջուր կոչված փոքրիկ գետակ, որը Վայոց ձորի հասարակության համար կենսական նշանակություն ունեցող ջուր է, երկու օր անընդմեջ բեռնատարները շարժվում են դեպի այդ տարածք՝ նոր հէկ-եր կառուցելու։ Ֆերմերն ասաց, որ թեպետ տեղյակ չէ՝ ով է այդ ՀԷԿ-երի հեղինակը, որ նոր են կառուցելու, բնապահպանության նախարարության ղեկավարությունը նույնպես ասում է, որ տեղյակ չեն, սակայն արդեն 32 կմ ցամաքեցրել են։

Եղոյանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրեց հեռուստաբանավեճի, նաև՝ Վայոց ձոր՝ տեղում ծանոթանալու, տեսնելու՝ ինչ է կատարվում։ «Սա տնտեսական հանցագործություն է, սա քանդում է ոչ միայն Վայոց ձորի, այլ ամբողջ մեր հանրապետության հանդեպ։ Արդեն սկսվել է մի մրցավազք, բոլոր գետերի վրա սկսել են նույնը կառուցել։ Մարդիկ հավաքվել են, պատրաստ են ստորագրություններ հավաքել, անգամ հասարակական ընդվզման են պատրաստ։ Ես պատրաստ եմ ղեկավարելու այդ ազգաբնակչությանը՝ հասարակական նոր ընդվզում բարձրացնելու»,- ասաց նա։

Ֆերմեր Օհաննես Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությանն իբր օժանդակելու համար նոր հէկ-եր են կառուցում, սակայն երբ մարդը հիվանդ է, ու դեղն արագացնում է նրա մահը, այդ դեղը պետք է կանխվի։ «Հէկ-երը սպանում են երկրի տնտեսությաւնը, երբ ջուրը կանգնում է, գյուղացին չի կարողանում օգտագործել ջուրը, ինքը թողնում է գյուղը, իսկ երբ գյուղը դատարկ է, գյուղացին, քաղաքացին չկա, երկիր գոյություն չունի։ Ուրեմն՝ այս մարդիկ վերացնում են պետականությունը։ Ես այլ կերպ չեմ կարող գնահատել այս ամենը»,- ասաց նա։

Ստեփանյանը նշեց՝ դրված է խնդիր, որ պետք է կասեցվեն հէկ-երը կամ պետք է ուսումնասիրություններ արվեն, բայց չեն արվում, առավել ևս՝ նոր հէկ-եր են կառուցում։ Բնապահպանության նախարարությունից մեկնաբանել են, որ այս հէկ-երը կառուցվելու իրավունքն ավելի վաղ են ստացել։ «Ստացել են՝ շատ լավ, բայց դեռ չեն կառուցվել, ստուգեք, կատարեք ուսումնասիրություններ, տեսեք՝ ինչ է կատարվում, իրավիճակն ուր է հասել, նոր շարունակեք»,- ասաց նա։

Բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց՝ փոքր հէկ-երը, որ աշխարհում ընկալվում են որպես զարգացման դրական, այլընտրանքային տարբերակ, մեզանում բավական բացասական դեր իրականացրին այն առումով, որ նախ՝ պարզվեց՝ ստանդարտները ճիշտ չեն հաշվարկված, նաև սեզոնային փոփոխությունները, և այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում։ Դանիելյանի խոսքով՝ ստանդարտները, հատկապես՝ սանիտարական և էկոլոգիական, վերանայվեցին, բայց Եղեգիս գետն ուղղակի ամենացայտուն օրինակն է այն բանի, թե որքան սխալներ են իրականացվել։

«Եթե ևս երկու հէկ են ավելացնում, ուղղակի հոգեկան հիվանդության մասին է խոսքը։ Ես հասկանում եմ, որ այստեղ ոռոգման լուրջ խնդիր կա, բայց հէկ-երն էլ լուրջ խնդիր ունեն, որովհետև բավական գումարներ են ծախսել, կառուցել են, իսկ հիմա չեն կարողանում լիարժեք աշխատել։ Դա միայն կլիմայի փոփոխության խնդիրը չէ, սկզբունքորեն այսքան հէկ շարել այս փոքր գետակի վրա, այն էլ հիմա՝ այս կլիմայական փոփոխության պայմաններում, ակնհայտ է, որ այդպես պետք է լիներ»,- ասաց նա։ Դանիելյանը նշեց՝ այստեղ մեծ կոնֆլիկտ է այս հէկ-երի ու մարդկանց՝ ֆերմերների միջև, ովքեր ոռոգման ջրից են կտրվում։ Բնապահպանի կարծիքով՝ պետք է գտնել կոմպրոմիսային տարբերակը գոնե գործող հէկ-երի ու ոռոգման ցանցի միջև։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}