Ճապոնիան Չինաստանից պարզաբանումներ է ակնկալում Կիմ Չեն Ինի գաղտնի այցի շուրջ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն լրջորեն հետաքրքրված է հյուսիսկորեական առաջնորդի Չինաստան կատարած այցով և Պեկինից մանրամասն պարզաբանումների է սպասում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Մենք խիստ հետաքրքրված ենք և տեղեկություններ ենք հավաքում, վերլուծում այս այցը: Կցանկանայինք Չինաստանից հիմնավորված պարզաբանումներ ստանալ»,- ասել է նա:
Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը կնոջ հետ Չինաստան է այցելել մարտի 25-27-ին, այցը եղել է գաղտնի, դրա մասին տեղեկություններ են հայտնվել միայն նրա՝ Պեկինից հեռանալուց հետո: Ավելի վաղ Չինաստանը պարզաբանումներ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: