ՊՊԾ գնդի գործով հրապարակվել են սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մարտի 28-ին կայացել է ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ հրապարակվել են 2016 թ. հուլիսյան այդ օրերին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Դրանք հրապարակել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Ըստ փորձաքննության արդյունքների` զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքներից բացի եղել են նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ: Ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից: Վերջինս զոհվել է գնդի գրավման ժամանակ։
Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննության պահից ավելի քան 24 ժամ առաջ։ Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել՝ նրա մարմնին հրազենային մեկ վնասվածք է եղել, քերծվածքներ են եղել դեմքի և նախաբազկի ձախ հատվածում. դրանք առաջացել են նրա մահվանից ոչ շատ առաջ։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ վնասվածքները բութ առարկայով են հասցվել և Վանոյանի մահվան հետ անմիջական կապ չունեն:
Յուրի Տեփանոսյանի մահվան պատճառ է դարձել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումը՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որն անմիջական կապի մեջ է եղել մահվան հետ: Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաև սալջարդ` կրծքավանդակի հետին մակերեսին, այն պատճառվել է սուր եզր ունեցող կույր առարկայով՝ նրա կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստին հրապարակվեցին հեռախոսազրույցների վերծանումները
- ՊՊԾ գնդի գործով հերթական նիստը լարված էր
- ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները միջնորդեցին երեք մասի բաժանված գործը միացնել մեկ վարույթում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում