«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում մեկնարկում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը
Մարտի 26-ից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունն ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար։
Ընկերությունից տեղեկացնում են, որ ընթացակարգը շատ պարզ է՝ ընկերության յուրաքանչյուր բաժանորդ զանգահարում է 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնում է նույնականացման փուլն ու հնարավորություն ստանում մեկ զանգի միջոցով իրականացնելու մի շարք գործարքներ ՝
- պայմանագրի վերակնքում,
- սակագնային փաթեթի փոփոխություն,
- հասցեի փոփոխություն,
- ծառայության ավելացում/դադարեցում,
- ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում,
- ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում,
- այլ ծառայություններ:
«Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում և լայնորեն կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարողանում է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի և սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է և արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Բաժանորդները, զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին և անցնելով նույնականացման փուլը, ավտոմատ կերպով միանում են համապատասխան մասնագետին և իրականացնում գործարքը։
Հեռախոսային սպասարկման ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08։00-ից մինչև 24։00՝ բաժանորդներին հասանելի լինելով նրանց հարմար բոլոր ժամերին։