Սպանդանոցներն ավելի շատ գումար են աշխատում, քան գյուղացին. ֆերմեր
Վայոց ձորի մարզում սպանդանոցներ չկան: Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ֆերմեր Տիգրան Եղոյանը: Նա ասաց՝ թեպետ իրենց մարզում սպանդանոցներ չկան, սակայն Գեղարքունիքի մարզի օրինակով պարզ է դառնում՝ ոչ մի գյուղացի շահագրգռված չէ սպանդանոցների հետ աշխատել, որովհետև սպանդանոցն ավելի շատ գումար է ստանում, քան գյուղացին:
«Թալան է կատարվում, Գեղարքունիքի մարզում շատ ֆերմերներ ասում են, որ մի քանի ամիս է՝ իրենց գումարը չեն վճարում, տանում ես, ասում են՝ այդ սորտը չենք ուզում, դրա գինն ընկած է, քիչ գին են առաջարկում, պիտակավորում են, գյուղացին ստիպված համաձայնում է կամ էլ թափում է ուղղակի, էլ չասած, որ վճարումը տևում է մի քանի ամիս»,- ասաց նա:
Եղոյանի խոսքով՝ գյուղատնտեսության նախարարը հայտարարեց, որ տեղական կովերն արդյունավետ չեն, պետք է վաճառել, վարկեր վերցնել, ցեղական կովեր բերել, շատերն արեցին ու պարզվեց՝ անասունները Հայաստանի կլիմային չհարմարվեցին, արդյունքում սպանդի ենթարկվեցին:
«Ասում են՝ հիսուն լիտր կաթի մասին է խոսքը, չկա այդպիսի բան, արհեստական սրսկումների մասին է խոսքը, որը հակասանիտարական է»,- ասաց նա՝ հավելելով, որ գյուղացին հուսահատված վիճակում է:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցների պահանջի պատճառով Գեղարքունիքի մանկապարտեզներն այս տարվա ընթացքում միս ձեռք չեն բերել
- Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները
- Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
- Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
- Չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն գյուղացիներին. Նիկոլ Փաշինյան
- Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
- Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին