ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարել են #երբերազանքներնիրականանումեն ակցիայի հաղթողներին
Այսօր ամփոփվել էն ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, և հաղթողները պարգևատրվել են:
ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ #երբերազանքներնիրականանումեն ակցիան անցկացվել է 15.11.2017 թ. - 15.02.2018 թ. ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար: Ակցիայի պայմանների համաձայն` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` Հայաստանի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետում` մասնակցել են 8 iPad new և 2 գլխավոր մրցանակների` դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) խաղարկությանը:
Խաղարկությունը տեղի է ունեցել Hilton հյուրանոցում մասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով: 8 iPad new հաղթողներ դարձել են Բանկի քարտապաններ` Հայկ Հայրապետյանը, Նարեկ Ղուշչյանը, Գոռ Մակարյանը, Հարութ Գրիգորյանը, Ամալյա Կիրակոսյանը, Տիգրան Մարգարյանը, Հայրիկ Ստեփանյանը և Ալվարդ Զաքարյանը:
Իսկ գլխավոր մրցանակակիրներ՝ դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) երջանիկ հաղթող են դարձել Բանկի քարտապաններ` Հերմինե Ամիրբեկյանը և Արմեն Սարգսյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրության ավելացումը և հաճախորդների հավատարմության բարձրացումը:
Ամեն տարի նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող հաճախորդների թվի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջված լինելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին