ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թվային տրանսֆորմացիա կիրականացնի
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ բանկը էականորեն կկրճատի մեկ հաճախորդի միջին սպասարկման ժամանակահատվածը, կկարողանա յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, իսկ բանկի կառավարման համակարգը կհասցվի որակապես ավելի բարձր մակարդակի։
«Բանկում միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, անընդհատ ավելացրել և զարգացրել ենք դրանց գործածումը բիզնեսում։ Միջազգային ճանաչում ունեցող և ոլորտում առաջատար SAP-ի լուծումների կիրառմամբ բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մենք կկարողանանք ինտերակտիվ կերպով արձագանքել մեր հաճախորդների բոլոր պահանջմունքներին և կտրամադրենք այն ծառայությունների փաթեթը և լուծումները, որոնք լավագույնս կհամապատասխանեն նրանց պահանջներին և մաքսիմալ արդյունավետ կլինեն նրանց համար։ Կստեղծվի Բանկի կառավարման թվային նոր համակարգ, որի հիմքում դրված է իրական ժամանակի ռեժիմում աշխատող վերլուծական համակարգ: Շատ ենք կարևորում SAP-ի հետ մեր ստրատեգիական համագործակցությունը: Նման լայնածավալ և երկարաժամկետ ծրագրի իրականացման ժամանակ էական նշանակություն ունի ներդրվող բիզնես լուծումների ճիշտ ընտրությունը։ Ընտրվող տեխնոլոգիաները պետք է արդիական լինեն առնվազն ապագա 10-15 տարիների ընթացքում: Ի դեմս SAP-ի մենք ունենք ոչ միայն աշխարհում առաջատար կորպորատիվ լուծումներ տրամադրող գործընկեր, այլ նաև գործընկեր, որը տրամադրում է առաջադեմ թվային տեխնոլոգիաներ և ունի դրանց զարգացման հստակ տեսլական»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ֆինանսական ոլորտում ավանդաբար բարձր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման մակարդակը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է, որը անընդհատ ավտոմատացնել է իր բիզնես գործընթացները՝Բանկի հաճախորդներին միշտ տրամադրելով բարձ որակի ծառայություններ։ Հենց այս պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ բանկը հենց մեզ է ընտրել այս ոլորտում որպես իր հիմնական գործընկեր։ Մենք միասին ավելի արագ կկարողանանք արձագանքել շուկայի մարտահրավերներին և հաճախորդների պահանջմունքներին»,-իր խոսքում նշել է ԱՊՀ երկրներում SAP-ի խորհրդատվության գծով տնօրեն Արա Աղուզումցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Համայնքի զարգացման նոր ձևաչափ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է USSD ծառայությունը
- «Կանայք բիզնեսում». Նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջարկում է բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր ձևաչափ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան