Հունիսի 1-ից կկանգնեցվի ԱԷԿ-ի ռեակտորը
Նախապատրաստվել է ՀԱԷԿ-ի պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Այս մասին հայտարարվել է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած հայ-ռուսական hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստում:
Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը գլխավորությամբ։
«Ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման աշտարակի արդիականացման աշխատանքները»,-մանրամասնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:
Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները:
Նախատեսվում է, որ 2018թ. հունիս-հուլիս ամիսներին կայանում կաշխատեն կապալառու կազմակերպությունների մոտ 600 աշխատակիցներ:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական առաջիկա համատեղ նիստին կքննարկվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
- Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները
- Ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր. Հայկ Հարությունյան
- 2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող
- Նոյեմբերին կմեկնարկի ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան