Արցախի ԱՆ. Ականի պայթյունից վիրավորվածներից մեկի երկու վերջույթներն անդամահատել են
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունը ավարտվել է, կատարվել է փայծաղի հեռացում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:
1987 թվականի ծնված Հայրիյան Գարիկը ստացել էր ականապայթյունային վիրավորում, զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, պոլիտրավմա, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի:
Կատարվել է երկու վերջույթների անդամահատում, կանգնեցվել է արյունահոսությունը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ-ն հրապարակել է պայթյունի հետևանքով վիրավորների անունները
- Դավիթ Բաբայան. Պայթյունի հետևանքով երեք արցախցի է զոհվել
- Արցախում պայթյունից տուժածները վիրահատվում են
- Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան
- Քաբուլում երկու տոննա պայթուցիկ տեղափոխող մեքենա են հայտնաբերել