Արցախի ԱՆ-ն հրապարակել է պայթյունի հետևանքով վիրավորների անունները
Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են ընդունվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորված ԱՀ քաղաքիցներ 1987 թվականի ծնված Գարիկ Արամի Ղահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Հենրիխի Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Գարիկ Ղահիրյանն ընդունվել է 11:00-ին ծայրահեղ ծանր վիճակում այս պահին վիրահատվում է:
Արամ Մկրտչյանն ընդունվել է 11:15-ին կայուն ծանր վիճակում, նույնպես վիրահատվում է:
Հարակից հրապարակումներ`
- «HALO Trust»-ը՝ Ղազանչիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
- Դավիթ Բաբայան. Պայթյունի հետևանքով երեք արցախցի է զոհվել
- Արցախում պայթյունից տուժածները վիրահատվում են
- Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան